National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.05.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ:
Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ:

Այն ժամանակաշրջանը, որ դուք անցկացրել եք դպրոցում, ներկայիս ձեր ապրած կյանքի մի զգալի հատվածն է, որ սկսել եք առաջին պահից հախուռն ընթացքով, բայց եզրափակում եք ավելի հասուն ու գիտակից, նպատակասլաց եւ ապագային միտված քայլերով, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքով: Դպրոցի կնիքն ու դրոշմը դուք կրում եք ամբողջ կյանքում՝ ձեր գիտելիքների եւ դաստիարակության ցուցադրությամբ, որպես քաղաքացի դրանք ներդնելով հասարակական ու պետական կյանքում, քաղաքական ու տնտեսական գործընթացներում: Ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբեւիցե չակնկալվող շնորհակալությունը դպրոցին եւ ուսուցիչներին, ձեր ընտանիքին, որոնք ձեզ կրթելով ու դաստիարակելով՝ ձեզ են փոխանցել ապագայի պատասխանատվությունը, միաժամանակ, չզլանալով ձեզ հետ կիսել այն: Մաղթում եմ, որ ողջ կյանքում պատվով կրեք այդ պատասխանատվությունը՝ խաղաղ եւ բարեկեցիկ հայրենիքին, ժողովրդին, ընտանիքին ծառայելու չմարող ցանկությամբ»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am